Լրահոս

01.02.2014 09:37


Փակ են Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները

Փակ են Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի՝ ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Տավուշի մարզը անանցանելի է մեծ ավտոմեքենաների համար, ձյուն է տեղում մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, իսկ Սյունիքի մարզում, ինչպես նաև Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը