Աշխարհ

01.02.2014 10:05


Քիմ Քարդաշյանին կրկնօրինակելու համար սաուդացին լքել է կնոջը

Քիմ Քարդաշյանին կրկնօրինակելու համար սաուդացին լքել է կնոջը

Սաուդյան Արաբիայի բնակչուհին ամուսնու ուշադրությունը գրավելու համար փորձել է նմանվել ամերիկյան իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին։ Սակայն դա ունեցել է ճիշտ հակառակ հետևանքը։

«Ալ–Արաբիա»–ի փոխանցմամբ՝ կինը նմանակել է Քիմի սանրվածքը, դիմել պլաստիկ վիրահատության և նույնիսկ փորձել կրկնօրինակել Քիմի քայլվածքը։ Նա այդ քայլին է գնացել՝ կարծելով, թե Քարդաշյանը դուր է գալիս ամուսնուն։ Սակայն տղամարդն այն աստիճան դժգոհ է մնացել «նոր Քարդաշյանից», որ որոշել է լքել կնոջը։

Այս խորագրի վերջին նյութերը