Տնտեսական

01.02.2014 15:16


2013թ. արտաքին պարտքն ավելացել է 216 մլն 397 հազար դոլարով

2013թ. արտաքին պարտքն ավելացել է 216 մլն 397 հազար դոլարով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրլն 861,2 մլրդ դրամ կամ 4 մլրդ 588.455 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 96 մլրդ 785 մլն դրամով կամ 216 մլն 397 հազար դոլարով:

Արտաքին պարտքը 1 տրլն 583 մլրդ 517.6 մլն դրամ է, ՀՀ կառավարության պարտքը 1 տրլն 377 մլրդ 343.5 մլն դրամ է, ներքին պարտքը` 277 մլրդ 743.5 մլն դրամ:
2012թ-ի համեմատ արտաքին պարտքն ավելացել է 74 մլրդ 495.7 մլն դրամով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը