Աշխարհ

04.02.2014 10:33


Անգելա Մերկելը՝ տարվա կին. «Forbes Woman»

Անգելա Մերկելը՝ տարվա կին. «Forbes Woman»

«Forbes Woman» ամսագրի վարկանշային աղյուսակը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Եվրամիության «երկաթյա լեդին», որի ուսերին է դրված եվրոյի կայունության պատասխանատվությունը, առաջին կին կանցլերը Գերմանիայի պատմության մեջ, որը երրորդ անգամ է պաշտոնավարում, չորրորդ անգամ անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկը։ «Տասնյակում» է հայտնվել նաև դերասանուհի Անջելինա Ջոլին, որն անցյալ տարի ինքնակամ հեռացրեց կրծքերը քաղցկեղի ժառանգական հակվածության պատճառով։ Բրիտանական գահին թագաժառանգ պարգևած Քեյթ Միդլթոնը նույնպես ընդգրկվել է ամսագրի կազմած ցանկում։ «Forbes Woman»–ը նշել է նաև «РИА Новости»-ի նախկին գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկի անունը։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը