Տնտեսական

04.02.2014 15:15


Գյուղատնտես. ««ՀայՌուսգազարդը» կործանել է ինձ»

Գյուղատնտես. ««ՀայՌուսգազարդը» կործանել է ինձ»

«Հասար» ՍՊԸ-ի տնօրեն, Լոռու մարզի Գյառգյառ գյուղի գյուղատնտես Սամվել Հարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը տարիներ առաջ ապօրինաբար անջատել է գազն իր ջերմոցային տնտեսությունում՝ հասցնելով իրեն կործանման։ Վեց տարի է՝ ջերմատները չեն գործում։

«Սրանով միայն ինձ չեն վնասել, իրենց բյուջեին են վնասել, աշխատատեղեր են փակվել, վերջապես, հարյուրավոր տոննա գյուղմթերք չի արտադրվում»,- ասել է գյուղատնտեսը։

Գազը միացնելու համար ներկայումս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 5000 դոլար կանխավճար է պահանջել, ապա կեղծել է իրենց միջև գործող պայմանագիրը և ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ իբր հոկտեմբերից պայմանագրով դադարեցրել են գազամատակարարումը։ Մինչդեռ, ՍՊԸ–ի տնօրենի խոսքերով, փորձաքննությամբ ապացուցվել է, որ այդ պայմանագիրը կեղծված է։ Յոթ տարի դատական քաշքշուկների մեջ ընկած գյուղատնտեսը դիմել է արդարադատության խորհուրդ, բայց ապարդյուն։

Այս խորագրի վերջին նյութերը