Տնտեսական

04.02.2014 17:09


ՏՄՊՊՀ նախագահը Հայաստանի՝ հավկիթ ներկրող երկիր դառնալն արդարացնում է

ՏՄՊՊՀ նախագահը Հայաստանի՝ հավկիթ ներկրող երկիր դառնալն արդարացնում է

Տնտեսական մրցակցության պահպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ–ում հայտարարել է, որ Հայաստանի՝ հավկիթ արտադրող երկրից հավկիթ ներմուծող դառնալն արդարացի և բնական գործոններով է պայմանավորված։

–Հավկիթի արտադրության ինքնարժեքի մեջ մեծ կոմպոնենտ է կազմում կերը։ Այդ կերը ներմուծվում է հիմնականում Ուկրաինայից, և դրանով է պայմանավորված, որ ես այստեղ խնդիր չեմ տեսնում։ Խնդիրն այնտեղ է, որ արտադրող ու ներմուծող ընկերություններն անբարեխիղճ մրցակցություն չանեն. օրինակ՝ ներմուծվածը տեղում արտադրվածի տեղը չվաճառեն,–ասել է Շաբոյանը։

Ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ մենաշնորհային վարքագիծ դրսևորում է Հայաստանի կառավարությո՛ւնը։

–Երբ ուզում եք, շահավետ բիզնես հարաբերության մեջ մտեք պետական մարմնի հետ և ստացե՛ք այդ բիզնեսը։ Սա՛ է իրավիճակը,–ասել է Ա. Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը