Աշխարհ

05.02.2014 22:19


«Սանտա Բարբարա»-ի աստղն ամուսնացել է ռուս երկրպագուհու հետ

«Սանտա Բարբարա»-ի աստղն ամուսնացել է ռուս երկրպագուհու հետ

Հայտնի «Սանտա Բարբարա» սերիալի աստղ Նիկոլաս Քոսթերը, ով մարմնավորում էր Լայոնել Լոքրիջի կերպարը, ամուսնացել է ռուս երկրպագուհի Ելենա Բորոդուլինայի հետ, ով Քոսթերից 43 տարով փոքր է: Լուրն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հենց Ելենան:

Նշենք, որ Քոսթերի և Բորոդուլինայի միջև ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրը հրապարակվել էր «Ստոլիցա -Ս» կայքում դեռ 2013-ին: Կայքին տված հարցազրույցում Քոսթերը պատմել է, որ իրենց սիրո պատմությունը սկսվել է «Ֆեյսբուքում», երբ Ելենան, ով երկար տարիներ սիրահարված էր Լայոնել Լոքրիջի կերպարին, գրել է Քոսթերին, ով պատասխանել է նամակին, ինչից հետո սկսվել է իրենց նամակագրությունը: Իսկ որոշ ժամանակ անց Քոսթերը հասկացել է, որ չնայած տարիքային տարբերությանը և լեզվական որոշ բարդություններին՝ չի կարող ապրել առանց Ելենայի, ինչից հետո դերասանը թողել է կնոջն ու ընտանիքը և եկել Ելենայի հետևից Մոսկվա:

Այժմ զույգն ապրում է ԱՄՆ-ում, և, ինչպես երևում է համատեղ լուսանկարներից, երջանիկ է:

Այս խորագրի վերջին նյութերը