Լրահոս

10.02.2014 19:49


Թեհրանի հետ համագործակցելու համար նախատեսված պատժամիջոցները հակասում են ժնևյան համաձայնագրին

Թեհրանի հետ համագործակցելու համար նախատեսված պատժամիջոցները հակասում են ժնևյան համաձայնագրին

Ոչ վաղ ԱՄՆ–ի կողմից կիրառված պատժամիջոցները մի շարք մասնավոր անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ Իրանի հետ համագործակցելու համար, հակասում են միջուկային ծրագրի ժնևյան համաձայնագրի ոգուն։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին։ Խոսքը տարբեր երկրներից իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանափակումների մասին է, որոնք փորձում էին Իրանի հետ հարաբերություններ հաստատել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները։ Դիվանագիտական գերատեսչության փոխնախարարի խոսքերով՝ ԱՄՆ պետվարչությունը կարող էր նման քայլի գնալ Իրանի դեմ «ներքին ուժերի ճնշման» տակ։ Բացի այդ, Արաքչին նշել է, որ «վեցնյակի» բանակցությունները Թեհրանի հետ Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու նպատակ չեն հետապնդում։ ԱՄՆ պետվարչությունը մի շարք կազմակերպությունների և մասնավոր անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին հայտարարել է փետրվարի վեցին։ Դրանք կիրառվել են Աֆղանստանի, Վրաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Լիխտեյնշտեյնի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների նկատմամբ։

«Կազմակերպությունները և մասնավոր անձինք, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել, կարևոր դեր են կատարում Իրանի միջուկային ծրագրի զարգացման գործում»,–հայտարարել է ԱՄՆ ֆիննախի փոխնախարար Դեյվիդ Քոենը։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը