Լրահոս

10.02.2014 15:05


Հնդկացուն, ում վրա պոչ է աճել, աստվածացրել են (լուսանկարներ)

Հնդկացուն, ում վրա պոչ է աճել, աստվածացրել են (լուսանկարներ)

Հնդկական Ալիպուրդուար քաղաքի 35–ամյա Չանդրե Օրաոնային տեղի բնակիչները համարում են կապկանման աստված Հանումանա։ Պատճառը տղամարդու 37–սանտիմետրանոց պոչն է։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ որպես կապկանման աստծո մարմնավորման ապացույց՝ հնդկացին ցուցադրում է առանց ճյուղերի ծառերի վրա հմտորեն մագլցելու իր ունակությունը։

Բացի այդ, ընդունված է կարծել, որ Օրաոնայի երկար, մազոտ պոչը կարողանում է տարբեր հիվանդություններ բուժել և երջանկություն բերել։ Հնդկացին իր տանը հաճախ է ուխտավորների ընդունում։ Պոչը, սակայն, անձնական կյանքում նրան երջանկություն չի բերում։ Մանկության տարիներին հարևանների տղաները Օրաոնային շարունակ ծաղրել են, իսկ աղջիկները հրաժարվել են հանդիպել նրա հետ։ Անգամ այն կինը, ով 2007թ. ամուսացել է հնդկացու հետ, ասում է, որ այդ քայլին իրեն պարտադրել են եղբայրները։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը