Լրահոս

11.02.2014 18:01


ՍԴ-ն մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը

ՍԴ-ն մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը
Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը:
Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է, միջնորդել էր մինչև ՍԴ-ում գործով դատաքննության ավարտը կասեցնել օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունը:
Պատգամավորն իր միջնորդության մեջ, մասնավորապես, նշել էր, որ չնայած նրան, որ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ օրենքի՝ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ:
Սահմանադրական դատարանն այսօր անփոփոխ է թողել հունվարի 24-ի աշխատակարգային որոշումը։
Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը