Աշխարհ

12.02.2014 12:49


Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինին

Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինին

Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի առաջարկությունը վրացական ղեկավարության հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է. «Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում իր հանդիպումը Վրաստանի նախագահի հետ, եթե վերջինը նման ցանկություն հայտնի։

«Ինչո՞ւ ոչ. եթե նա ցանկանա»,–պատասխանել է Պուտինը վրաց լրագրողին։ Պուտինը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը շատ ուրախ է վրացական թիմի ժամանմանն Օլիմպիադային։ Այս մասին փոխանցում է «Грузия онлайн»- ը։

Այս խորագրի վերջին նյութերը