Լրահոս

12.02.2014 15:25


«Ադրբեջանցիները որոշեցին հետ չմնալ մեր վարչապետի նոր էրոտիկ ֆանտազիայից»

«Ադրբեջանցիները որոշեցին հետ չմնալ մեր վարչապետի նոր էրոտիկ ֆանտազիայից»

Այն, որ մեր արևելյան հարևաններն ահավոր բարդույթավորված են ազգովի, նորություն չէր: Նորություն չի նաև այն, որ բարդույթները երբեմն զավեշտի հասնող վարքային դրսևորումների են հանգեցնում, բայց այն դրսևորումը, որի մասին կխոսեմ ստորև, եզակի է իր զավեշտալիությամբ:

Ուրեմն, իբր շատ գոհ էինք մեր վարչապետի նոր էրոտիկ ֆանտազիայից՝ հայկական պլանշետ ունենալու գաղափարից, էս մեր բութ հարևաններն էլ, պարզվում ա, տեսան այդ նախաձեռնությունը, նախանձեցին ու որոշեցին ոչ մի բանում հետ չմնալ, և օրերս Ադրբեջանի Կապի և և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայատարարել է, որ պատրաստվում է ադրբեջանական պլանշետ ստեղծեն:

Մեղք են սրանք, իրոք, մեղք են: Այսինքն, անկախ նրանից, թե ինչ հիմարություն անեն մերոնք, եթե այդ հիմարությունը սնդուսափայլ է, ապա մեր հարևաններն անպայմանորեն շտապում են կրկնել այն ու էլ ավելի կատարյալ հիմարություն դարձնեն: Չեմ զարմանա, որ հաջորդիվ Ադրբեջանի գիտությունների ակադեմիան հայտարարի, որ պլանշետների պատմական հայրենիքը հենց Ադրբեջանն է ու այնտեղ պլանշետներ պատրաստում էին դեռ անտիկ ժամանակներում, իսկ նենգ հայերը գողացան իրենցից այդ գաղափարը:

Գեղամ Ասլամազյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը