Լրահոս

13.02.2014 00:37


«Սաքուլիկենց» օգնության են գալիս «հայկուլիկենք». Կոնգրեսի ակցիան խոչընդոտել են երիտ-հհկականները

«Սաքուլիկենց» օգնության են գալիս «հայկուլիկենք». Կոնգրեսի ակցիան խոչընդոտել են երիտ-հհկականները

Այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երեքը, պարզվում է, ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է: Իսկ ամենաակտիվը նրանցից (ինչպես կարելի է դատել ներկայացված տեսանյութից) ոմն Գեւորգ Սողոմոնյանն է, որը ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ է, իսկ 2012-ին ժամանակավորապես զբաղեցրել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը:

Այս Հայկ Ղեւոնդյանն ու Դանիել Հայրապետյանը Ֆեյսբուքում հանդես են գալիս ՀՀԿ կրծքանշաններով, որոշ լուսանկարներում նրանք ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ են, իսկ մի դեպքում էլ Հայկ Ղեւոնդյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի հետ համատեղ նկարի ետին պլանում: Հայկ Ղեւոնդյանը նաեւ երիտասարդական խորհրդարանի անդամ է:
Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը