Աշխարհ

13.02.2014 10:45


Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յացենյուկի վրա «զելյոնկա» են լցրել (տեսանյութ)

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յացենյուկի վրա «զելյոնկա» են լցրել (տեսանյութ)

Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի դեմքին «զելյոնկա» (ադամանդե կանաչ) են լցրել։ Այս յուրօրինակ արարքի հեղինակին տեղում ձերբակալել են։ «Lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ Յացենյուկն այցելել էր Խարկով՝ տեսակցելու հիվանդանոցում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին էլ «զելյոնկա» էին լցրել նաև ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի և նրա տիկնոջ՝ պատգամավոր Իրինա Լուցենկոյի վրա։

«Զելյոնկա»–ից մի քանի անգամ չի հաջողվել խուսափել նաև Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոյին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը