Լրահոս

14.02.2014 17:19


Անկախ Շոտլանդիան դուրս չի գա ԵՄ–ից

Անկախ Շոտլանդիան դուրս չի գա ԵՄ–ից

Շոտլանդական խորհրդարանի ներկայացուցիչը խոստացել է, որ անկախ Շոտլանդիան կմնա ԵՄ–ում, բայց որպես ինքնուրույն անդամ։ Շոտլանդիայի էներգետիկայի, ձեռնարկատիրության և զբոսաշրջության նախարար Ֆերգյուս Էվինգը հայտարարել է, որ շոտլանդական խոշոր կուսակցություններից և ոչ մեկը շահագրգռված չէ դուրս գալ ԵՄ–ից։ Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել էր հանրաքվե անցկացնել Բրիտանիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ, եթե նրա կուսակցությունն իշխանությանը մնա առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նախօրեին ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Շոտլանդիան չի կարող օգտվել ֆունտ սթեռլինգից, և պետք է սեփական արժույթը թողարկի, եթե դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից։ Այս մասին հաղորդում է «Բի–ԲԻ–Սի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը