Լրահոս

14.02.2014 16:37


Չինաստանը ձգտում է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների նոր մոդելի ստեղծմանը

Չինաստանը ձգտում է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների նոր մոդելի ստեղծմանը

Չինաստանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ համատեղ աշխատել երկու երկրների միջև նոր տիպի հարաբերություններ մշակելու համար։ Այս մասին Պեկինում հայտարարել է ՉԺՀ արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը։ Չինաստանի արտգործնախարարի կարծիքով այդպիսի հարաբերությունները բացառում են բախումներ և հակամարտություններ՝ ենթադրելով փոխադարձ հարգանք կողմերի շահերի նկատմամբ։ Վան Ին հույս է հայտնել, որ այս տարի ԱՄՆ պետքարտուղարի այցը լավ մեկնարկ կլինի Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների զարգացման համար։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը