Աշխարհ

15.02.2014 10:44


Ուկրաինայի ընդդիմությունն ազատում է Կիևի Գրուշևսկի փողոցն ու քաղաքապետարանը

Ուկրաինայի ընդդիմությունն ազատում է Կիևի Գրուշևսկի փողոցն ու քաղաքապետարանը

Ուկրաինական ընդդիմությունը հաստատել է բոլոր մասնակիցների՝ կալանքից ազատվելը, և անցել Գրուշևսկի փողոցն ու Կիևի քաղապետարանն ազատելուն։ Այս մասին նախօրեին հայտարարել է «Բատկիվշինա» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը Հինգերորդ ալիքի ուղիղ եթերում։

Հունվարի վերջին ուկրաինական խորհրդարանը զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների համաներման մասին օրենք էր ընդունել՝ բացառությամբ ծանր հանցագործությունների։ Համաներումը գործնական ուժի մեջ կմտնի, եթե մինչև փետրվարի 17-ը ծայրահեղականներն ազատեն բռնազավթած վարչական շենքերը. խոսքն այն փողոցների մասին չէ, որտեղ անցնում են խաղաղ ցույցեր։ Ուրբաթ հայտնի դարձավ, որ Ուկրաինայում զանգվածային անկարգությունների մասնակիցները բաց են թողնվել։ Երկրի գլխավոր քննիչ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ կազատի քրեական պատասխանատվությունից ցույցի բոլոր մասնակիցներին, եթե նրանք կատարեն համաներման պահանջները։ Ռազմականացված «Պրավիյ սեկտոր» կազմավորումը հայտարարել է, որ պատրաստ են աջակցել Կիևում Գրուշևսկի փողոցն ազատելուն։ Այս մասին փոխանցում է «РИА Новости» –ին։

Այս խորագրի վերջին նյութերը