Լրահոս

24.01.2011 15:16


Վրաստանի հավաքականի հարձակվող. «Հայաստանի հետ խաղը դերբի է»

Լվովյան «Կարպատներ»-ի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սանդրո Գուրուլին իր ազգային հավաքականի խաղը Հայաստանի հետ համարում է դերբի։

Հիշեցնենք, որ Անդրկովկասյան երկու հավաքականները փետրվարի 9-ին Կիպրոսում ընկերական հանդիպում կանցկացնեն ։

«Չնայած հանդիպումը ընկերական է, սակայն այն ամեն դեպքում դերբի է։ Մենք ապրում ենք իրարից ոչ հեռու։ Կլինի դերբի, բայց ոչ այդքան սկզբունքային։ Հիմա ես գտնվում եմ լավ մարզավիճակում, մենք լավ ենք մարզվում, հուսով եմ, որ մարզիչը կազմում ինձ տեղ կվստահի, և ես կարդարացնեմ իր վստահությունը։ Նաև լավ կլիներ, որ գոլ խփեի, ինչպես իմ առաջին խաղում»,- մեջբերում է Գուրուլիին «Կարպատներ»-ի մամլո ծառայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը