Լրահոս

18.02.2014 16:46


Լեոնարդո Դի Կապրիոն՝ Թեոդոր Ռուզվելտի դերում

Լեոնարդո Դի Կապրիոն՝ Թեոդոր Ռուզվելտի դերում

Հոլիվուդյան հանրաճանաչ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կմարմնավորի ԱՄՆ 25-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտին, ով Ամերիկան ղեկավարել է մինչև 1909 թվականը: Էդմունդ Մորիսի «The Rise of Theodore Roosevelt» կենսագրական գրքի հիման վրա ստեղծված պատմական ժապավենը կնկարահանի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, որը կլինի նրա հետ Դի Կապրիոյի վեցերորդ համատեղ աշխատանքը:

Հիշեցնենք, որ դերասանն «Օսկարի» է առաջադրվել «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմում «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում։

Այս խորագրի վերջին նյութերը