Լրահոս

24.01.2011 15:41


Հայ հասարակությունը սոցիալական խռովություն չի՞ սիրում

Հայ հասարակությունը սոցիալական խռովություն չի՞ սիրում

Սոցիալական հիմքի վրա խռովություն հնարավորության մասին խոսելիս «Հայելի» ակումբում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, թե ցավոք, հայ հասարակության մեջ սոցիալական դժվարությունները հաճախ բուռն հակազդեցության չեն հանգեցնում, ինչը սխալ է։

-Ամեն մեր հայ ընտանիք ինքը ներսում բողոքում է ստեղծված իրավիճակից, սակայն իր պայքարի ձևը հաճախ չի ընտրում դուրս գալն ու պահանջելը։ Արդյունքում ամեն մի որոշում պարտադրանքի միջոցով փորձում է կյանքի կոչվել,-ասել է նա և հավելել, թե ինքը շատ կցանկանար, որ սոցիալական ընդվզումը վերածվեր սոցիալական համախմբված պայքարի ալիքի, բայց ոչ թե հեղափոխական ուղղությամբ, այլ առաջին հերթին պահանջների ձևակերպման։

Նա նաև նշել է, որ չպետք է խանդով լցվել այն անձանց նկատմամբ, ովքեր կարողանում են հասարակությանը համախմբել։ Հակառակը՝ այդպիսի վարքագիծը պետք է խրախուսել։

-Անկախ նրանից, թե ես ինչպես եմ գնահատում Տիգրան Կարապետյանի առաջ քաշած մոտեցումները, ես ասում եմ՝ երբ հասարակությունը համախբվում է, հարկավոր է այդ համախմբումն օգտագործել ի շահ պետության զարգացման,-ասել է նա։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը սոցիալական խռովություն չի սիրում։ Նա նշել է, թե հայ ժողովուրդը հակված չէ որևէ խռովություն։

-Ես հասկանում եմ Տիգրան Կարապետիչի վերջին ֆենոմենը, հանրահավաքներն ուղղակիորեն ցույց են տալիս հասարակության համախմբվածության օրինակ։ Դա, կարելի է ասել, առաջանում է ինքնըստինքյան, երբ մարդկանց մոտ պահանջները շատանում են կամ համախմբվում են։ Եթե դա բերելու է բարեփոխումների, ուրմեն դրան անշուշտ պետք է մատների արանքով չնայել, իսկ ովքեր ուզում են նայել, թող նայեն։ Իրենք կարող ա շատ բան կորցնեն,-ասել է Վարդան Բոստանջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը