Լրահոս

21.02.2014 10:54


Այսօր «Դ!ԵՄ ԵՄ»-ի կազմակերպած Լուսավորման երթն է

Այսօր «Դ!ԵՄ ԵՄ»-ի կազմակերպած Լուսավորման երթն է

Այսօր՝ ժամը 18։30–ից, Մատենադարանի մոտից Լուսավորման երթ է մեկնարկելու։ Այն կազմակերպել է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը՝ երթի մասնակիցներին կոչ անելով իրենց հետ տանել լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով):

Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:

Երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը՝ ընդդեմ կուտակային թալանի, և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:

Այսպիսով, երթի կազմակերպիչները ցանկանում են ցույց տալ լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած համաքաղաքացիներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը