Լրահոս

22.02.2014 11:11


Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ կուսակցության նախագահ կին է ընտրվել

Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ կուսակցության նախագահ կին է ընտրվել

Եգիպտոսի «Ադ-Դուստուր» լիբերալ կուսակցության նախագահ է ընտրվել Հալյա Շուքր Ալլան։ Այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ է, որ կինը քաղաքական կուսակցություն է ղեկավարելու։

Այդ կուսակցության հիմնադիրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, 71-ամյա Մուհամմեդ ալ Բարադեին է: Վերջինն այժմ դարձել է կուսակցության պատվավոր նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը