Լրահոս

22.02.2014 13:51


Յանուկովիչի խորհրդական. «Նախագահը իրոք Խարկովում է». նրան «ջերմ» են ընդունել (տեսանյութ)

Յանուկովիչի խորհրդական. «Նախագահը իրոք Խարկովում է». նրան «ջերմ» են ընդունել (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Աննա Գերմանը հաստատել է, որ նա մեկնել է Խարկով։ Խորհրդականի խոսքերով՝ Յանուկովիչն աշխատանքային այցով է գտնվում Խարկովում, որտեղ նա հանդիպելու է ընտրողների հետ և ելույթ է ունենալու հեռուստատեսությամբ:

«Ուկրաինական ճակատի» համագումարին Յանուկովիչը չի մասնակցելու, ինչպես որ ավելի վաղ ենթադրվում էր։

Գերմանը նաև վստահեցրել է, որ Յանուկովիչը կստորագրի փետրվարի 22–ին Գերագույն ռադայի ընդունած բոլոր օրենքները:

Ի դեպ, համացանցում արդեն իսկ մի տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է Խարկով ժամանած Յանուկովիչին ցուցարարների «ջերմ» ընդունելությունը։ Նրանք վանկարկել են՝ «Հեռացի՛ր», «Հեղափոխություն»։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը