Աշխարհ

22.02.2014 19:21


Ռադան անվստահություն հայտնեց Յանուկովիչին. արտահերթ ընտրությունների օրը հայտնի է (տեսանյութ)

Ռադան անվստահություն հայտնեց Յանուկովիչին. արտահերթ ընտրությունների օրը հայտնի է (տեսանյութ)

Քիչ առաջ Ուկրաինայի Գերագույն Ռադան անվստահություն հայտնեց այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Այս որոշմանը 334 պատգամավորներից կողմ է քվեարկել 328–ը։

Ռադան նաև նշանակել է նախագահական նոր ընտրությունների օրը։ Ուկրաինան նոր նախագահ կընտրի մայիսի 25–ին։

Հիշեցնենք՝ Խարկովում գտնվող Յանուկովիչն այսօր հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ և հեռանալ Ուկրաինայի տարածքից։ Նա նաև հայտարարել է, որ չի ընդունելու և չի ստորագրելու ճնշումների տակ ընդունված որոշումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը