Լրահոս

24.01.2011 16:02


Եզակի դեպք. 90 սմ հասակ ունեցող կինը նորմալ երեխա է լույս աշխարհ բերել

Եզակի դեպք. 90 սմ հասակ ունեցող կինը նորմալ երեխա է լույս աշխարհ բերել

Ինչպես հաղորդում է «newsliga» գործակալությունը,  Եվրոպայի ամենափոքրամարմին կինը՝ 26-ամյա Մարիա Ուկրաինեցը, առողջ երեխա է ծննդաբերել։ Մարիայի հասակը չի անցնում անագամ 1 մետրից. նա 90 սմ հասակ ունի, իսկ նրա քաշը մինչև ծննդաբերությունը եղել է 26 կգ։

Մարիայի ամուսինը՝ Օլեգը, համարյա երկու անգամ բարձրահասակ է՝ 187 սմ։

Երբ բժիշկներն իմացել են կնոջ հղիության մասին, անմիջապես սկսել են համոզել, որ ընդհատի։

Մարիա Ուկրաինեցի դեպքը եզակի  է, քանի որ «հիպոֆիզային թզուկություն» ախտորոշմամբ կանայք անգամ չեն հասունանում և գործնականում չեն կարող հղիանալ, իսկ եթե նույնիսկ հղիանում էլ են, ապա կարճ հասակի պատճառով մինչև ծննդաբերություն հասնել չեն կարող։

-Երբ ես բժիշկներին հաղորդեցի, թե հղի եմ, նրանք ասացին. «Դու երևի մի քիչ ցնդել ես։ Քո հիվանդությունը կսպանի և՛ քեզ, և՛ երեխային»։ Ինձ անդադար համոզում էին ընդհատել հղիությունը, իսկ ես մտածեցի՝ եթե Աստված տվել է, ուրեմն կօգնի նաև ծննդաբերել,-պատմել է Մարիան։

Եվ Եվրոպայի ամենափոքրամարմին կինը բարեհաջող կերպով աղջիկ է լույս աշխարհ բերել։ Երեխան ծնվել է  46 սմ հասակով և 2,8  կգ քաշով։

-Ես անգամ թունավոր հղիություն չեմ տարել։ Մինչև հղիության ավարտը ինձ շատ թեթև եմ զգացել, արել եմ բոլոր տնային գործերը։ Եվ Օլեգն էլ՝ ամուսինս, ամբողջ ընթացքում իմ կողքին է եղել։ Հենց ես ծննդատուն գնացի, նա ամբողջ օրերով իմ կողքին էր մնում,-ասել է փոքրիկ մայրիկը։

Ծնունդն ընդունել են Ուկրաինայում՝ Լվովի ծննդատներից մեկում։ Ե՛վ Մարիան, և՛ երեխան հիմա իրենց շատ լավ են զգում։ Նորածնին կերակրելու համար Մարիան բավականաչափ կրծքի կաթ ունի։

-Իմ 29-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում նման բան չեմ տեսել։ Այն, որ նա հղիացել է  ու ծննդաբերել, հազվագյուտ երևույթ է,-հայտարարել է ծնունդն ընդունողը՝ Լվովի հիվանդանոցի առաջատար բժիշկ, մանկաբարձության և գինեկոլոգիական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Պայենոկը։

Այս խորագրի վերջին նյութերը