Աշխարհ

26.02.2014 10:01


Վրաստանի ԱԳՆ. «Ռուսաստանը վերսկսել է սահմանին փշալարերի տեղադրումը»

Վրաստանի ԱԳՆ. «Ռուսաստանը վերսկսել է սահմանին փշալարերի տեղադրումը»

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորամիավորումները վերսկսել են Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին փշալարերի տեղադրումը։

Մասնավորապես, ըստ Վրաստանի ԱԳՆ տեղեկությունների, փշալարերի տեղադրումը իրականացվում է Գոգետի և Աթոցի գյուղերի մերձակայքում։

Վրաստանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտնում է, որ նման գործողությունները զգալիորեն սահմանափակում են տեղի բնակչության իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու և մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունները։

Այս խորագրի վերջին նյութերը