Լրահոս

26.02.2014 21:49


Վահան Բաբայան. «Հաշվարկները ցույց են տալիս, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը կավարտվի 2150թ.–ին»

Վահան Բաբայան. «Հաշվարկները ցույց են տալիս, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը կավարտվի 2150թ.–ին»

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարց է ուղղել վարչապետին: Մասնավորապես, պատգամավորը նշել է, որ դեռևս 2009 թվականին Հայաստանը պայմանագիր է կնքել Ասիական զարգացման բանկի հետ: Ըստ կառավարության՝ Հյուսիս-հարավ 556 կիլոմետրանոց ժամանակակից և արագընթաց ավտոմայրուղին պետք է կապեր Մեղրին հայ-վրացական սահմանի հետ: Համաձայն ներկայացված ծրագրի՝ շինարարությունը պետք է արժենար 562 մլն դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրվելու էր ասիական զարգացման բանկը: Շինարարությունը սկսվեց միայն 2012 թվականին, որի պատճառով որպես տուգանք Հայաստանը վճարեց մոտ 300 հազար դոլար: «2012 թվականից մինչ օրս 556 կիլոմետրից կառուցվել է 15-20 կմ երկարությամբ հատված: Այսօր շինարարական աշխատանքներ չեն կատարվում, որը բացատրվում է եղանակային պայմաններով...»: Իսկ բուն հարցին, թե որքանով է իրատեսական 556 կիլոմետր ճանապարհի կառուցումը մինչև 2019 թվականը, եթե թվաբանական հաշվարկները ցույց են տալիս, որ նման տեմպերով ճանապարհի կառուցումը կավարտվի լավագույն դեպքում 2150 թվականին, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում չկային համապատասխան գիտելիքներ և մասնագետներ: Երկրորդը, մենք չունեինք փորձ, գիտելիքների պաշար ինչպես է կառավարվում նմանատիպ մեծածավալ ներդրումների շինարարություն»։ Վարչապետը նշեց նաև, որ երկար ժամանակ պահանջվեց կառավարությունից որպեսզի Եվրասիական բանկի մասնագետների հետ միասին գտնեն ծրագրի իրականացման ճիշտ մոդելը: Վարչապետի պատասխանին արձագանքեց Վահան Բաբայանը՝ նշելով որ «2150 թվականի պահով չէր սխալվում»:

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն ըստ նախատեսված ժամկետի՝ պետք է ավարտվեր 2019 թվականին: Սակայն մինչ որս կառուցվել է 15-20 կմ երկարությամբ ճանապարհ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը