Աշխարհ

27.02.2014 12:25


Ղրիմի խորհրդարանը և կառավարությունը վերահսկողության տակ են վերցրել ինքնապաշտպանական ջոկատներին

Ղրիմի խորհրդարանը և կառավարությունը վերահսկողության տակ են վերցրել ինքնապաշտպանական ջոկատներին

Ղրիմի կառավարության և խորհրդարանի շենքերը վերահսկում են Ղրիմի ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանական ջոկատները։ Այս մասին «Ինտերֆաքսին» հաղորդել են տեղական աղբյուրները։ Իրենց տվյալներով՝ ամբողջ թերակղզում տարերայնորեն ձևավորվում են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ուղղվում են մայրաքաղաք՝ Սիմֆերոպոլ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու շենքերն էլ առավոտյան գրավել են զինված մարդիկ։ Մոտ 30 զինված մարդ մտել է խորհրդարանի շենք, ճեղքել պաշտպանությունը և ներխուժել այնտեղ։ Իրավապահներից ոչ ոք չի տուժել։ Ներկա պահին երկու շենքերի վրա ծածանվում է ռուսական դրոշը։ Ղրիմի Գերագույն ռադայի բոլոր աշխատակիցների համար հանգստյան օր է հայտարարվել։ Խորհրդարանի մուտքի մոտ ձեռքի տակ եղած իրերից պատնեշ է կառուցվել։ Շենքը շրջապատված է ոստիկանության կողմից։ Իրավապահները կենտրոնացել են նաև Ղրիմի կառավարության մոտ։ Սիմֆերոպոլի կենտրոնը փակ է։ Տեղեկացնում է radiomayak.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը