Լրահոս

28.02.2014 11:16


Էդուարդ Եսայան. «Տուժողին պատճառած գույքային վնասի համար մեղավորը Վլադիսլավ Մանգասարյանն է»

Էդուարդ Եսայան. «Տուժողին պատճառած գույքային վնասի համար մեղավորը Վլադիսլավ Մանգասարյանն է»

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը բողոքարկել է իր դեմ գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Էդուարդ Եսայանը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի 3 ամիս ժամկետով: Քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: Վերաքննիչ բողոքում ամբաստանյալը միջնորդում է բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը առաջադրված մեղադրանքում և իրեն արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Միաժամանակ ամբաստանյալը միջնորդում է առաջադրված մեղադրանքը հիմնավոր համարելու դեպքում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան նույն ժամկետով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, 2013թ. նոյեմբերի 29-ի դատավճռով հաստատված է համարվել, որ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը կարգադրիչ և քաղաքացիների հետ բնակմակերեսների օտարման նախնական և վերջնական պայմանագրեր կնքելու իր լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության բաժնետերերի օգտին օգտագործելով` քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Մասնավորապես` Էդուարդ Եսայանը, ընկերության բաժնետերերից նախապես տեղեկանալով իրենց ընկերության կողմից Երևան քաղաքի Մաշտոցի 33ա հասցեում կառուցվող շենքի 6-րդ հարկից 76.4 քմ տարածքը և ավտոկայանատեղին Լուսինե Գյուլխասյանին վաճառելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության և այդ կապակցությամբ նոտարական գրասենյակ ներկայանալու՝ և Լ.Գյուլխասյանի հետ նախնական պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, ընկերության բաժնետեր Վլադիսլավ Մանգասարյանի հանձնարարությամբ՝ 2007թ. դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Մալաթիայի վարչական շրջանի նոտարական գրասենյակում նույն անշարժ գույքերի առուծախի նախնական պայմանագիր է կնքել վերջինիս հարազատ եղբայր, ֆիզիկական անձ Ռուբեն Մանգասարյանի հետ, որտեղ այդ տարածքների ձեռքբերման արժեք է նշվել 15.891.000 ՀՀ դրամ: Ապա չարաշահելով Լուսինե Գյուլխասյանի վստահությունը՝ վերջինիս առաջարկել և ըստ էության համոզել է նույն օրը` առաջին գործարքից գրեթե անմիջապես անց, նույն անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքել «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության հետ որևէ առնչություն չունեցող ֆիզիկական անձ Ռուբեն Մանգասարյանի հետ, որում արդեն նշվել է վերոնշյալ անշարժ գույքերի ձեռքբերման իրական արժեքը` 37.200.000 ՀՀ դրամը։

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը