Լրահոս

28.02.2014 12:27


Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը