Լրահոս

28.02.2014 14:34


Գ. Իսագուլյան. «Ձևավորվում է նոր ուժ»

Գ. Իսագուլյան. «Ձևավորվում է նոր ուժ»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով ԲՀԿ վերջին համագումարին՝ այն հաջողված է համարել. «Եթե ձևավորվում է ուժեղ բևեռ, դա նորմալ երևույթ է պետության շահի տեսանկյունից»։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համագումարին Գագիկ Ծառուկյանի ելույթը կարճ էր, բայց այս համագումարը իր բովանդակությամբ ավելին է, քան նախորդ բոլորը։ Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ ինչի է պատրաստ և հանուն ինչի։ Ձևավորվում է նոր ուժ, եկեք այնպես անենք, որ մեր մոտ «Մայդանը» չղեկավարեն աջ ծայրահեղականները, այլ դա անի ձևավորված ուժը։ Ես ուզում եմ հավատալ՝ մեր կուսակցության մեջ եղել է քննարկում՝ միանալ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որպեսզի միասին ծրագիր մշակենք և ստեղծենք ճանապարհային քարտեզ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու–ասել է Իսագուլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը