Լրահոս

01.03.2014 09:48


Այսօր Մարտի 1–ի դեպքերի 6–րդ տարելիցն է

Այսօր Մարտի 1–ի դեպքերի 6–րդ տարելիցն է

6 տարի առաջ, նախագահական ընտրություններից հետո, հետընտրական զարգացումների փուլում՝ 2008թ. մարտի 1-ին, Երևանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնց հետևանքով զոհվեց 10 մարդ՝ Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը։ Կային նաև բազմաթիվ վիրավորներ։

2008թ. մարտի 1–ին հաջորդեց ընդդիմության բազում ակտիվիստների ձերբակալումը։ Ունեցանք շուրջ 200 քաղբանտարկյալ։

Ի դեպ, այսօր, ժամը 15:00–ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը