Լրահոս

01.03.2014 11:01


Սիրիայի հյուսիս–արևելք է հասցվել 31 տոննա մարդասիրական օգնություն

Սիրիայի հյուսիս–արևելք է հասցվել 31 տոննա մարդասիրական օգնություն

Վերջին օրերի ընթացքում ՄԱԿ–ը և նրա գործընկերները կարողացել են մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի մի շարք շրջաններ։ Այս մասին լրագրողներին է հայտնել միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Մարթին Նեսիրկինը։ Նրա խոսքերով՝ չորեքշաբթի փախստականների հարցերով ՄԱԿ–ի վարչությունը 31 տոննա մարդասիրական օգնություն է ուղղել Դամասկոսից հյուսիս–արևելք՝ Կամիշլի քաղաք՝ Թուրքիայի սահմանին։ Խոսնակը տեղեկացրել է նաև, որ սիրիական իշխանությունն ավարտում է տղամարդկանց հարցաքննությունը, ովքեր լքել են Հոմսի հին արվարձանները։ Դա արվում է նրա համար, որպեսզի խաղաղ բնակչության շրջանում զինյալները չկարողանան թաքնվել։ Նեսիրկինի խոսքերով՝ երեկ քննվել է 50 մարդ, ևս 75–ը սպասում է իր հերթին։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» –ը։

Այս խորագրի վերջին նյութերը