Աշխարհ

01.03.2014 15:10


Իրանի նախագահը հայտարարել է, որ հրաժարվում է միջուկային զենքի արտադրությունից

Իրանի նախագահը հայտարարել է, որ հրաժարվում է միջուկային  զենքի արտադրությունից

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է միջուկային զենքի արտադրությունից։ Այս հայտարարությունը հնչել է պաշտպանության նախարարության շաբաթօրյա նիստին։ Նրա խոսքերով՝ որոշումը՝ հրաժարվել նմանատիպ զենքի ստեղծումից, հիմնված է «բարոյական սկզբունքների վրա»։ Նախագահը նշել է՝ եթե Իրանը ցանկանար ստեղծել զանգվածային ոչնչացման զենք, ավելի հեշտ կլիներ քիմիական կամ կենսաբանական զենք ստեղծել։ Ավելի վաղ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին կրոնական հրամանագիր է հրատարակել, որն արգելում է երկրում միջուկային զենքի արտադրությունը։ Նրա խոսքերով՝ նմանատիպ զենքի առկայությունը մեղք է համարվում։ ԱՄՆ–ը և մի շարք արևմտյան երկրներ կարծում են, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը ոչ մեկ անգամ է հերքել այդ լուրը։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» – ն։

Այս խորագրի վերջին նյութերը