Աշխարհ

03.03.2014 11:00


«Օսկար»–ն ավարտվեց. հիշատակվել է նաև Ուկրաինայի մասին

«Օսկար»–ն ավարտվեց. հիշատակվել է նաև Ուկրաինայի մասին

Լոս Անջելեսում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության 86-րդ արարողությունը։

2013թ. լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու Մակքոնահը («Գնորդների դալլասյան ակումբը») , իսկ լավագույն դերասանուհի՝ Քեյթ Բլանշեթը («Հասմիկ»): «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Սթիվ Մակքուինի «12 տարվա ստրկությունը»:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Ջարերդ Լետոն («Գնորդների դալլասյան ակումբը»), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Լուպիտա Նիոնգոն («Ստրկության 12 տարի»)։

Լավագույն ռեժիսորը Ալֆոնսո Քուարոն է («Ձգողականություն»), լավագույն սցենարիստը՝ Սփայկ Ջոնսը («Նա»)։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»–ի է արժանացել «Սառցե սիրտը», լավագույն օպերատորական աշխատանքը Էմանուել Լյուբեցկիինն է («Ձգողականություն»)։

Լավագույն սաունդթրեքի հեղինակը Սթիվեն Փրայսն է («Ձգողականություն»), լավագույն փաստագրական ֆիլմը՝ «Աստղ դառնալուց 12 ֆունտ հեռավորության վրա»։

Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել իտալական «Մեծ գեղեցկություն»–ը, լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Պարոն Իլյումինատոր»–ը, լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ «Հելիում»–ը, լավագույն կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ՝ «Լեդին համար 6 սենյակում»–ը։

Ի դեպ, «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հիշատակվել է նաև Ուկրաինայի մասին: Ոսկե արձանիկի արժանացած Ջարեդ Լետոն է իր շնորհակալական խոսքում հիշատակել դժվարին օրեր ապրող այդ երկրի մասին:

«Բոլոր այն մարդկանց, ովքեր երազող են, այսօր «Օսկար» են դիտում Ուկրաինայում և Վենեսուելայում։ Ուզում եմ ասել` մենք այստեղ ենք, և մինչ դուք պայքարում եք, որ ձեր երազանքներն իրականություն դառնան, և տեղի ունենա անհավանականը, դուք այսօր մեր մտքում եք»,–հայտարարել է նա։

«Օսկար»–ը նաև չի անցել առանց միջադեպերի։ Մրցանակաբաշխության մեկնարկին անձրև է սկսվել, և հյուրերից ոմանք ստիպված են եղել սպասել իրենց լիմուզինում, մինչև այն դադարի։

Իսկ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն այս տարի ևս սայթաքել է ու ընկել։

Նախորդ տարի նույնպես նրա հետ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը