Մեկնաբանություն

05.03.2014 12:50


Ուզո՞ւմ եք անարգվել՝ հարց չկա (տեսանյութ)

Ուզո՞ւմ եք անարգվել՝ հարց չկա (տեսանյութ)

Ճիշտ է, մարդկությունն այլասերվում է, բայց վերաբերմունքը դավաճանների, ճամբարափոխների նկատմամբ մնացել ու մնում է անփոփոխ։ Նրանց արհամարհել ու անարգել են նույնիսկ նրանք, ում համար աշխատել են այս մարդիկ։

Հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Հակառակը լինել չէր էլ կարող։

Ո՞ւմ է պետք 30 արծաթը (մի քանի զրո ավել կամ պակասն էական չէ), երբ այլևս չունեք երեկվա օրը։ Ապրանքը կենսագրություն չունի։ Վաղվա օրն էլ ձեզ համար չկա։ Կան միայն տերեր։

Հուդան ոչ թե Աստծո որդուն կամ Փրկչին դավաճանեց, այլ ճշմարտությանը։ Դուք ամեն օր եք դա անում։ Ամեն ինչ անջատած (եթե, իհարկե, անջատելու ինչ–որ բան մնացել է)՝ արթնանում ու սպասում եք ճշմարտության դեմ դուրս գալու պատվերին։

Իսկապես, ծանր է ձեր հացը։ Ո՞նց եք դիմանում։ Բնականաբար, սթափվելու կոչը ձեր պարագայում անիմաստ է։ Պարզապես նայե՛ք ճշմարտության դեմ անխտիր բոլո՛ր մեղանչածների ճակատագրերին։

Իհարկե, դուք կապրեք մինչև խոր ծերություն, բայց հավատացեք՝ դա կրկնակի անեծք է լինելու։ Արհամարհված ու անարգված։ Դո՛ւք եք այդ ճանապարհն ընտրել 30 արծաթի դիմաց։ Այդպե՞ս եք ցանկացել՝ հարց չկա։ Ուրեմն, սպասե՛ք ճշմարտության ապտակներին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը