Լրահոս

12.08.2009 15:13


ՄԻՊ գրասենյակի պարզաբանումը Գ. Շամշյանի դիմումի մասին

ՄԻՊ գրասենյակի պարզաբանումը Գ. Շամշյանի դիմումի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «7օր»-ին հաղորդել են, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն իրենց գրասենյակ է այցելել, սակայն գրավոր դիմում չի ներկայացրել։ Եթե խնդիրը հնարավոր չէ արագ արձագանքման խմբի միջոցով լուծել, ապա դիմում է գրվում, ինչից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբանները սկսում են աշխատել ու պարզել, թե որքանո՞վ է հիմնավորված մարդու իրավունքների խախտման մասին բողոքը։ Այն հաստատվելու դեպքում ՄԻՊ գրասենյակը դիմում է համապատասխան ատյաններին։

Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը «7օր»-ին ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսի մարզային այցելություններից մեկի ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն իր հասցեին «սեռական բնույթի» արտահայտություններ է արել, հահոյել ու ցանկացել է կոտրել իր լուսանկարչական սարքը։

Ի դեպ, Գ. Շամշյանն այսօր «7օր»-ին փոխանցել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն Արմեն Հարությունյանին փոստով է դիմումն ուղարկել։ Ա. Հարությունյանը հանրապետությունում չէ և գալուն պես անպայման կստանա նամակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը