Լրահոս

12.08.2009 15:23


Լոնդոնում խանութից 65 մլն $ –ի թանկարժեք իրեր են գողացել

«Bond street»-ում գտնվող «Graff Diamonds» ոսկերչական խանութը թալանվել է 2 անհայտ անձնավորության  կողմից։ Ինչպես տեղեկացնում է «Daily Telegraph»-ը, գողոնի արժեքը կազմել է 65 մլն $ ։

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ լավ հագուկապով 2 տղամարդ ոսկերչական խանութ են եկել տաքսիով։ Անվտանգության ծառայության մոտ նրանք կասկած չեն հարուցել, այդ իսկ պատճառով նրանց ներս են թողել։ Մտնելով խանութ՝ հանցագործները պատանդ են վերցրել վաճառողուհիներից մեկին, գողացել 43 ոսկերչական աշխատանք, այդ թվում՝ մատանիներ, ապարանջաններ, ժամացույցներ և մանյակներ, այնուհետև, ազատ արձակելով վաճառողուհուն, դիմել են փախուստի։ Աշխատակազմից ոչ ոք չի վնասվել։

Նշվում է, որ գողերն ամենաքիչը 3 անգամ փոխել են ավտոմեքենան։ Խանութից նրանք հեռացել են «BMW»-ով, այնուհետև փոխել են այն «Mercedese»-ով, իսկ վերջում՝ «Ford»-ով կամ «Volkswagen»-ով։ Ոստիկանությունը կարծում է, որ ամենաքիչը ևս 2 հանցակից հանդես է եկել վարորդի դերում։

Քննիչների խոսքերով՝  գողոնը շատ հստակ է պլանավորվել, այդ իսկ պատճառով չի բացառվում, որ գողերը հասցրած լինեն լքել երկիրը։ Նրանց դեմքերը երևացել են հսկիչ տեսախցիկներում։ Գողերի գործողությունները շատ վստահ էին, և հնարավոր է, որ նրանք նախապես պայմանավորվել են պոտենցիալ գնորդների հետ։

Ըստ «The Daily Telegraph»-ի

Այս խորագրի վերջին նյութերը