Քաղաքական

10.03.2014 12:54


Լևոն Զուրաբյան. «Մեզ համար կարևոր են ԲՀԿ–ի գործողությունները»

Լևոն Զուրաբյան. «Մեզ համար կարևոր են ԲՀԿ–ի գործողությունները»

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու հրավեր է ստացել։ Այս մասին այսօր խորհրդարանում նա հայտնել է լրագրողների հարցին ի պատասխան։

–Կձևավորենք պատվիրակություն և կհանդիպենք։ Բնականաբար, չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ,–ասել է Լ. Զուրաբյանը,–սրանից ավելի գործնական քայլեր չեն կարող լինել, և, ի վերջո, ամենն արվելու է ժողովրդի զանգվածներով։ Այո՛, միայն կաբինետային հանդիպումներով ոչինչ չի փոխվի։

Նա նաև հավելել է, որ հիմք ընդունելով ԲՀԿ–ի գործողությունները՝ այդ կուսակցությանն ընդդիմություն է համարում.

–Իմ պատկերացումներով՝ ԲՀԿ–ն վաղուց ընդդիմություն է։ Ողջ աշխարհում պարզ սկզբունք կա՝ ով իշխանություն չէ, իշխանական լծակ չունի, համարվում է ընդդիմություն՝ անկախ նրանից, թե ինքն իրեն ինչպես կկոչի։ Մեզ համար կարևոր են ԲՀԿ–ի գործողություննե՛րը, իսկ համագործակցության գործողությունները մեզ լիովին բավարարում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը