Լրահոս

13.08.2009 11:21


Տիգրան Բալայան. «Երբ Պետդեպարտամենտի կայքում պաշտոնյայի անունը փոխված կլինի, այդ ժամանակ կարելի է խոսել նշանակման մասին»

-Թինա Քեյդենաուի նշանակման տեղեկությունը տարածողները փորձ են անում այդ հայտարարությունն անուղղակի կապել Բրայզայի հետ, սակայն իրականում որևէ տեղ այդպիսի բան չի ասվում։ Երբ Պետդեպարտամենտի կայքում պաշտոնյայի անունը փոխված կլինի, այդ ժամանակ կարելի է խոսել նշանակման մասին,- ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի փոխարեն Թինա Քեյդենաուի նշանակման մասին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության վերաբերյալ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Թե ինչքանո՞վ է հավանական Թինա Քեյդենաուի նշանակումը, նա դժվարացել է պատասխանել՝ նշելով, որ ՄԽ-ի համանախագահների նշանակումը պետության համաձայնությունը չի նախատեսում։

-Չեմ կարող ասել նաև, թե որքանով բարենպաստ կամ անբարենպաստ կլինի նրա նշանակումը, քանի որ նա կադրային դիվանագետ է։ Եթե նշանակվի, ուղղակի միջնորդ է լինելու,- «7օր»-ին ասել է Տիգրան Բալայանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը