Աշխարհ

11.03.2014 10:43


Գազայում անհայտ անձինք «ՀԱՄԱՍ» շարժմանը պատկանող բանկից կողոպտել են 500 հազար դոլար

Գազայում անհայտ անձինք «ՀԱՄԱՍ» շարժմանը պատկանող բանկից կողոպտել են 500 հազար դոլար

Մարտի 11-ին զինված անհայտ անձանց խումբը բանկ է կողոպտել Գազա քաղաքում։ Ինչպես հայտնում են արաբական լրատվամիջոցները, հանցագործները, զինաթափելով երկու աշխատակցի, չհրկիզվող պահարանից հանել են 500 հազար դոլար և թաքնվել։ Ոստիկանները շրջապատել են քաղաքի կենտրոնական շրջանը, որտեղ կողոպուտ է տեղի ունեցել։ Կողոպտված բանկը պատկանում է կառավարող «ՀԱՄԱՍ» իսլամական շարժմանը։ Վերջին շրջանում Գազան, գտնվելով ամբողջական պարփակման մեջ, հայտնվել է տնտեսական և ֆինանսական ճգնաժամում։ Այդ պատճառով կողոպուտը զգալիորեն ազդել է Գազայի կառավարության վրա։

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը