Մեկնաբանություն

11.03.2014 15:05


«Վերջի դհոլը»

«Վերջի դհոլը»

Սերժ Սարգսյանի հաճախորդների «քաստինգում» հաղթեց Նիկոլ Փաշինյանը։ Նա մրցույթից դուրս թողեց այնպիսի «հին գայլերի», ինչպիսիք են Դավիթ Շահնազարյանը և Արամ Զավենի Սարգսյանը։ Վերջինս խճճվեց «Արարատցամենտի» և «գեոպոլիԾիկայի» խաչմերուկներում ու ոչ մի կերպ չկարողացավ «փողոց» հավաքել։

Դավիթ Շահնազարյանը պատրանքներ չուներ և շատ լավ հասկանում էր, որ իր վրա դրած առաքելությունն անիրականանալի է։ Այդ իսկ պատճառով նա անգամ չփորձեց էլ «փողոց» հավաքել։

Շահնազարյանը Սերժ Սարգսյանից պաշտոն էր ուզում, բայց ընդամենն արժանացավ տխրահռչակ «1in.am»–ով պարբերաբար ելույթ ունենալու, Պուտինի ու Քոչարյանի դեմ «պետպատվերով» մի քանի հոգանոց հանրահավաքներ կազմակերպելու և ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ գեղամյանություն անելու «պատվին»։

Ինչ վերաբերում է Նիկոլին, ում ինֆորմացիոն հովանավորը ՀՀԿ–ականի կուրացիայի տակ աշխատող «Tert.am»–ն է, ապա նա էլ չկարողացավ «փողոց» հավաքել, բայց փոխարենը պատրաստ է մահապարտի պես ծառայել Սերժ Սարգսյանին ու կռիվ տալ մինչև վերջ։

Որպես Արտաշես Գեղամյանի ճղճղան ձայնն ու «թունդ ընդդիմադիր» բառապաշարն ունեցող մարդ, Նիկոլը Սերժի վերջին հույսն է։ Եթե ոչ հրապարակում, ապա գոնե լրատվական դաշտում նրա ժողգործիքությունը պետք է Բաղրամյան 26–ին, որպեսզի գաղջ մթնոլորտն ապահովվի և այդ մթնոլորտում «մուտիտի» հնարավորություն ստեղծվի։ Սերժն ինքն էլ է զգում, որ պարանն իր վզի շուրջը կամաց–կամաց սեղմվում է և շուտով գալու է քաշելու պահը։ Այդ իսկ պատճառով էլ մարտի է նետել ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։

ԲՀԿ համագումարից ու ՀԱԿ հանրահավաքից հետո ոչիշխանական ճամբարում կոնսոլիդացիոն գործընթացները սկսեցին միս ու արյուն ստանալ, ինչը վերջնականապես հունից հանեց Սերժ Սարգսյանին, ու նա սկսեց ակտիվորեն օգտագործել Արմեն Աշոտյանի «կույրաղիքին», ով մինչև այդ «մարաղ» էր մտել ու նույնիսկ ԲՀԿ–ին էր քծնում կուլիսներում՝ համագործակցության ակնկալիքով (ըստ երևույթին՝ վերջին ամիսներին Սերժն, ակնհայտորեն, «քցել» էր Աշոտյանի «կույրաղիքին» ու վերջինս սոված մնալով՝ հոտոտում էր ԲՀԿ գրասենյակի դռները)։

Հիմա վիճակը փոխվել է։ Սերժի աչքին բան չի երևում։ «Վերջի բոլշևիկը» մնացել է «Վերջի դհոլի» հույսին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը