Քաղաքական

11.03.2014 17:18


Կայացել է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը (տեսանյութ)

Կայացել է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի պաշտոնական հայտարարությունը` քիչ առաջ ավարտված ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման վերաբերյալ:
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և այդ վիճակից դուրս գալու հնարավոր ուղիները:

ԲՀԿ-ն գտնում է, որ կուսակցության քայլերը պետք է համահունչ լինեն ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթին և ժողովրդի պահանջներին: Բոլոր մոտեցումները և առաջարկները պետք է քննարկվեն ոչ իշխանական ուժերի համագործակցության ձևաչափում, ինչը այս պահին լավագույնս արտացոլում է հասարակության տրամադրվածությունը: ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա իրականությունը: ԲՀԿ-ն փաստում է, որ պետությունն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, և հրամայական է դարձել բոլոր քաղաքական և հասարակական առողջ ուժերի հետ միասնական լուծումների մշակումն ու իրականացումը:

ՀԱԿ–ը կարծում է, որ ոչիշխանական քաղաքական ուժերի համագործակցությունը հնարավորություն կտա հասնել անցնցում իշխանափոխության։

Երկրում անցնցում փոփոխությունները կողմերն առաջնային են համարում։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը