Քաղաքական

11.03.2014 18:10


Հրանտ Բագրատյան. «Սա ավարտվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականով»

Հրանտ Բագրատյան. «Սա ավարտվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականով»

ՀՀ ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ և՛ ոչիշխանական կուսակցությունները, և՛ «Դեմ եմ» նախաձեռնող խումը մարտի 22-ին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում։

–Նպատակը հզոր շարժում դարձնելն է մինչև մարտի 28–ը՝ Սահմանադրական դատարանի որոշման օրը: Եվ հույս ունենք, որ այն կվերածվի Մայդանի,-ասել է Բագրատյանը:

Նա ավելացրել է, որ կառավարությանը բազմիցս նախազգուշացրեցին, հորդորեցին չանե՛լ կուտակային կենսաթոշակային «բարեփոխումը»։

–Էսօր մենք 63-74 տարեկանն ենք ապրում, 74-ում մեռնում ենք: Էսպիսի բան՝ 45 տարով փող վերցնել, 6 տարով հետ տալ, նման կողոպուտ աշխարհում չկա: Սա անհեթեթություն է կամ, ձեր լեզվով ասած, ախմախություն։ էս ո՞վ ա ձեզ իրավունք տալիս էս կողոպուտն անեք: Ընտրել եք մեկին, որ, իբր, ռեֆորմ անի՞, նրա տեղը մենք վաղուց գիտեինք, եթե պետք լիներ, կօգտագործեինք ռեֆորմներ անելուց,-ավելացրել է նա,–սա Գինեսի ռեկորդի պատմության մեջ ախմախություն է. նման բարեփոխում չկա ոչ մի երկրում, եթե կա, բերեք, կոխեք աչքներս: Ըտենց չի ռեֆորմը, կողոպուտ է, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում: Սա միայն կառավարության հրաժարականով չի ավարտվելու, սա ավարտվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականով և նոր պառլամենտական ընտրություններով:


Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը