Աշխարհ

13.03.2014 10:20


Ռուսական բանակը վարժանքներ է անցկացնում Ուկրաինայի հետ սահմանին

Ռուսական բանակը վարժանքներ է անցկացնում Ուկրաինայի հետ սահմանին

«BBC»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները դաշտային զորավարժություններ են սկսել Ուկրաինայի հետ սահմանակից Ռոստովի, Բելգորոդի, Տամբովի և Կուրսկի մարզերի զորավարժարաններում։

Ինչպես նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, անցկացվող միջոցառումների հիմնական նպատակն է անծանոթ տեղանքում ստորաբաժանումների կարողությունների բազմակողմանի ստուգումը։ Դաշտային վարժանքները կտևեն մինչև մարտի վերջ:

Այսօր էլ հայտնի է դարձել, որ ռուս զինվորականները նոր լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել նաև օդադեսանտային զորքերում:

Այս խորագրի վերջին նյութերը