Լրահոս

13.08.2009 15:07


Անկախության օրն Էկվադորում 58 մարդ է զոհվել

Էկվադորում անկախության օրվա տոնակատարության ժամանակ ամենաքիչը 58 մարդ է զոհվել։ Նախնական տվյալներով՝ 40 էկվադորցի ավիավթարի զոհ է դարձել, 18-ը մահացել է անկարգությունների ժամանակ։

Անկախության օրն իրավակարգի պահպանումն ապահովում էր մոտ 27,5 հազ ոստիկան։ Ոստիկանների քանակի ավելացումը պայմանավորված է նրանով, որ տոնակատարությունը համընկել է երկրի նախագահ Ռաֆայել Կոռռեայի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ստանձնման արարողության հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը