Աշխարհ

13.03.2014 10:39


Իսրայելի ԱԳՆ–ն կոչ է արել վերսկսել Գազայի ամբողջական բռնագրավումը

Իսրայելի ԱԳՆ–ն կոչ է արել վերսկսել Գազայի ամբողջական բռնագրավումը

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգադո Լիբերմանը կոչ է արել վերսկսել Գազայի ամբողջական բռնագրավումը «Ալ–Քուդս Բրիգադ» խմբավորման կողմից հրեական պետության տարածքը հրթիռակոծելուց հետո։

«Ուրիշ տարբերակ չկա, քան Գազայի ամբողջական բռնազավթումը»,–ասել է Լիբերմանը իսրայելական երկրորդ հեռուստաալիքի եթերում։

Նշենք, որ Իսրայելը, նախկին վարչապետ Արիել Շարոնի օրոք, 2005–ի գարնանն ամբողջովին դուրս է բերել բոլոր զորքերը Գազայի հատվածից։

Իսրայելական բանակը մարտի 12-ին արդեն իսկ իրականացրել է թիրախների հրետանային հարված Գազայի հատվածի հյուսիսում և հարավում՝ ի պատասխան գրոհայինների կողմից հրթիռի բացթողման։ Այս մասին հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը