Լրահոս

13.03.2014 16:37


Կարմիր խաչը հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջայանին

Կարմիր խաչը հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջայանին

Մարտի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի, վերջերս Ադրբեջանի սահմանը հատած, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանի և դեռևս 2010-ին Ադրբեջան անցած հայ ընտանիքի հետ:

Այս մասին «Ռազմինֆոյի» հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին: Նրա խոսքերով՝ գերիներին նամակներ են հանձնվել իրենց ընտանիքների անդամներից, համապատասխանաբար նամակներ են ստացվել, որոնք պետք է շուտով փոխանցվեն գերիների ընտանիքներին:

Ամատունին պատասխանել է նաև «Ռազմինֆոյի» այն հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը վերջերս շրջանառվող լուրերը, որ Հակոբ Ինջիղուլյանին ԿԽՄԿ-ից պետք է այցելեն ամեն ամիս, իսկ այս անգամ այցելությունն ուշացել է:

«Չկա սահմանված պարտադիր ժամկետ. կարող են այցելել թե´ ամեն ամիս, թե´ ամիսը երկու անգամ՝ կախված մի շարք հանգամանքներից»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է մարտի 7-ին Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանում ձերբակալված Արսեն Խոջայանի առողջական վիճակին, Ամատունին շեշտել է, որ իրենք հավաքագրում են բոլոր տեղեկությունները գերու մասին, սակայն դեռևս չեն հրապարակի հանրության համար, քանի որ նախընտրում են արդյունքի հասնելու նպատակով աշխատել այդ ուղղությամբ առավել կոնֆիդենցիալ:

Մանրամասները` «Ռազմինֆոյում»

Այս խորագրի վերջին նյութերը