Լրահոս

13.03.2014 16:46


Պաշտոնական Արցախը պատասխանում է Վ. Ժիրինովսկուն. «Արցախի ժողովուրդը վաղուց է որոշել»

Պաշտոնական Արցախը պատասխանում է Վ. Ժիրինովսկուն. «Արցախի ժողովուրդը վաղուց է որոշել»

Արցախի ապագան Արցախի ժողովուրդը, մենք արդեն վաղուց որոշել ենք եւ ասել ենք այդ մասին ի լուր աշխարհի: Արցախի Հանրապետությունը անկախ ժողովրդավարական պետություն է, եւ այդպես էլ տեսնում ենք մեր ապագան՝ իհարկե բարձր կարգով ինտեգրված ՀՀ-ի եւ համայն հայության հետ: Սա է միայն պետականաշինության հիմքում:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ըստ էության պատասխանելով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, ով ռուսական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Արցախի ընդգրկումը Ռուսաստանի կազմում լավագույն լուծում կլինի:

«Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցով երբեք համաձայնության չեն գա: Այդ իսկ պատճառով էլ ամենալավ տարբերակը կլինի այն ևս Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը: Այդ ժամանակ հայերն էլ չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն հաշտվել, քանի որ այն չի մնում Հայաստանի, այլ մտնում է ՌԴ կազմի մեջ»:

Դավիթ Բաբայանը, անդրադառնալով «հայերն էլ չեն նեղանա» արտահայտությանը, ընդգծեց. «Իհարկե միջազգային օրենքի համաձայն՝ որեւէ պետություն չի կարող որոշել այլ պետության ճակատագիր: Բնական է, Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրն է: Արցախի ժողովուրդը որոշել է, որ անկախ պետություն է կառուցում՝ այն էլ երկու հանրաքվեներով, դա մեր ժողովրդի կամքն է, եւ ներկա դրությամբ որեւէ էական փոփոխություն այդ տեսլականի չկա»:

Մեր այն հարցին, թե ինչ նկատառումներով են նման հայտարարություններ անում, Դ. Բաբայանն ասաց, որ հավանաբար անհատական մոտեցում է ցուցաբերել Ժիրինովսկին, պետական մոտեցում չկա:

«Դա իր կարծիքն է, ինչ վերաբերվում է պետական մոտեցմանը, իհարկե Ռուսաստանը հատուկ վերաբերմունք ունի հետխորհրդային տարածքի երկրների հետ: Դա բխում է նրանից, որ եղել են պատմական տնտեսական կապեր հարաբերություններ հետեւաբար ուզում են դրական դինամիկան, բայց քաղաքական հատուկ լուծումներ չեմ ուզում տեսնել»:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը