Աշխարհ

14.03.2014 10:01


Բեռլուսկոնիի քարտուղարուհին ձերբակալվել է 13 մլն դոլարի կոկաինով

Բեռլուսկոնիի քարտուղարուհին ձերբակալվել է  13 մլն դոլարի կոկաինով

Իտալիայի ոստիկանությունը մաքսանենգ ճանապարհով 24 կգ կոկաին տեղափոխելու կասկածանքով ձերբակալել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի քարտուղարուհուն: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:

Ըստ աղբյուրի՝ 30-ամյա Ֆեդերիկա Ջալիարդին ձերբակալվել է Հռոմի օդանավակայանում: Նա Իտալիա էր ժամանել Վենեսուելայից:

Ոստիկանության հայտնած տվյալների համաձայն՝ մաքսանենգ կոկաինի գինն ավելի քան 13 մլն դոլար է:

Այս խորագրի վերջին նյութերը